Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
29.09.2015 | 01:04

...թե չնայած ժամանակ առ ժամանակ ակտիվանում, բայց հետո մարում են խոսակցությունները, որ մշակույթի նախարարը հրաժեշտ է տալու պաշտոնին, այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է: Առայժմ երկրի ղեկավարության գլուխը «խառն» է սահմանում տիրող լարվածությամբ, սակայն պատեհ առիթի դեպքում նախագահը «կզբաղվի» երկրի մշակույթով: Պատահական չէ նաև հավանական թեկնածուների անունների շրջանառության փաստը: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի թեկնածությունը առավել քննարկվողն է, և ասում են՝ ՀՀԿ-ում ամենից շատ է հավանության արժանանում:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ